Լավ կլինի, որ գործով զբաղվեք. Աշոտյանը՝ Փաշինյանին

Thumbnail

ԵՐԵՒԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐ, 24News

 

Հանրապետական կուսակցության փոխնախագահ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Արմեն Աշոտյանը «Ֆեյսբուքի» գրառումում քննադատել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու նրա կառավարության գործելաոճը:

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է,  որ կառավարությունը աշխատում է Ազգային Ժողովի ինքնալուծարման մասին սահմանադրական փոփոխությունների փաթեթի վրա։

Լավ կլինի, որ այս կառավարությունը վերջապես կենտրոնանա իր բուն պարտականությունների կատարման վրա եւ աշխատի մարդկանց սպասելիքները արդարացնելու ուղղությամբ. բարելավի մարդկանց կյանքը, ամրապնդի Հայաստանի եւ Արցախի անվտանգությունը, վարի արդյունավետ արտաքին քաղաքականություն, զարգացնի ժողովրդավարությունը։

ԱԺ-ն մեղավոր չէ, որ ձեզ մոտ առ այսօր ոչինչ չի ստացվում ու այս տեմպերով դժվար էլ ստացվի։ Ուզում եք երկա՞ր մնալ վարչապետ, ապա բարի եղեք գործով զբաղվել», - նշել է Աշոտյանը

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news