Փաշինյանի մասնակցությամբ երթն այսօր կմեկնարկի Արցախ-Էրեբունի խաչմերուկից

Thumbnail
Վարչապետ Փաշինյանը՝ ուղիղ հարցազրույցի ժամանակ. 17.08.2018

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 17, 24News

18։30-ին Հանրապետության հրապարակում սպասվող հանրահավաքից առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի ուղիղ եթերում դիմեց քաղաքացիներին՝ հորդորելով հնարավոր ագրեսիվությանն ագրեսիվությամբ չպատասխանել.

«Ես ուզում եմ հատուկ խնդրանքով դիմել, որ այսօր ագրեսիվության որեւէ դրսեւորման ագրեսիվությամբ չպատասխանեք։ Մենք արդեն փորձ ունենք այնպիսի հավաքների, որոնց մասնակցում են 100 հազարավոր մարդիկ։ Մեր հավաքի մասնակիցների թիվը շատ մեծ է լինելու, ինչը յուրաքանչյուրից պահանջում է առանձնահատուկ զսպվածություն։ Չեմ բացառում, որ կլինեն ուղարկված մարդիկ՝ սադրանքեր կազմակերպելու համար, խնդրում եմ թե բանավոր, թե կեցվածքի ագրեսիվությանը որեւէ արգրեսիվությամբ չպատասխանել։ Իսկ եթե դա այնպիսի ագերսիվություն է, որին պետք է պատասխանել, խնդրում ենք դիմեք ոստիականություն»,– ասաց վարչապետը։

Փաշինյանը հայտարարել է, որ նախքան հանրահավաքի մեկնարկը, ինքը 17։30-ին երթ է սկսելու Արցախի պողոտայի և Էրեբունի փողոցի խաչմերուկից։

«Դուք հիշում եք դա այն տեղն է, որտեղ 2018թ. ապրիլի 21-ին ինձ առևանգեցին Ազգային ավտանգության ծառայության և ոստիկանության աշխատակցիները։ Ես համոզված եմ, որ նրանք այսօր երթի ընթացքում կիրականացնեն ծառայությունը,  ոմանք էլ կմասնակցեն քայլարշավին։ Սա կլինի ազգային համերաշխության դրսեւորում։ Այսօր բաժանարար գծեր չկան։ Ոստիկանությունը, ԱԱԾ–ն, հասարակությունը, բանակը, Զինված ուժերը, պետական կառավարման մարմինները, իշխանությունը նույն կողմում են։ Սա իսկապես պետք է դառնա ազգային համերաշխության մի յուրօրինակ դրսեւորում»,– ասաց Նիկոլ Փաշինյանը։

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news