«Իրենք իրենց դոլլարներն ունեն, մենք՝ մեր աստծուն»՝ Էրդողան. թուրքական լիրան գահավիժել է

       Թուրքական լիրան ամերիկյան դոլարի հանդեպ այսօր իջավ երբևէ ունեցած ամենացածր արժեքին, սակայն երկրի ղեկավարն անհանգստանալու փոխարեն իր քաղաքացիներին այսպես մխիթարեց. «Իրենք ( ԱՄՆ-ը. թարգմ.) իրենց դոլաներն ունեն, մենք՝ մեր աստծուն»։  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Թուրքիայի բնակիչներին հորդորեց դոլար ու ոսկի վաճառել և լիրա գնել, ինչից մի քանի ժամ անց լիրան մոտ 11 տոկոսով անկում գրանցեց։

    Վաճառքի առաջին ալիքը տեղի ունեցավ ուրբաթ վաղ առավոտյան, երբ ամերիկացի քահանա Էնդրյու Բրանսոնի կալանքի հարցով ԱՄՆ-ում անհաջող բանակցություններից վերադարձավ Թուրքիայի պատվիրակությունը։Ավետարանչական քահանան մեղադրվում է 2016թ. հեղաշրջման փորձ արած խմբավորմանն աջակցելու մեջ։

    Նախագահ Դոնալդ Թրամփն այս տարվա հուլիսին դեռ ասել է, որ քահանային կալանավորելու պատճառով ԱՄՆ-ը Թուրքիայի դեմ խիստ պատժամիջոցներ կկիրառի։ Իսկ ուրբաթ օրը Թվիթերի իր էջում Թրամփը գրել է, որ  երկաթի և ալյումինի սակագները բարձրացնելու է համապատասխանաբար 20 և 50 տոկոսներով։