Եղիր պատասխանատու՝ դիմակայիր ղեկավարությանը

    Զարգացնելով այս միտքը, Նիդեռլանդների նեյրոգիտությունների ինստիտուտի պրոֆեսոր Էմիլի Կասպերը պնդում է՝ ղեկավարությանը կամ իշխանություններին դիմակայելու ունակությունը ամենեւին կախված չէ տվյալ մարդու համարձակությունից,  վճռականությունից, համառությունից կամ սեփական ուժերի նկատմամբ վստահությունից։ «Ամենահզոր գործոնն այն է, թե որքանով ենք մենք գիտակցում, որ ներգրավված ենք կատարվող իրադարձությունների մեջ, որքանով կարեւոր են մեզ համար այդ իրադարձությունները, որքանով ենք մենք ինքներս մեզ պատասխանատու զգում կատարվողի համար»,  ԲԻԲԻՍԻ-ին ասել  է Էմիլի Կասպերը։

         Նրա կարծիքով, գոյություն չունի գիտականորեն հիմնավորված ծրագիր, որը կօգներ մարդկանց դիմակայել ղեկավարությանը կամ իշխանություններին։ «Սակայն պետք է սովորեցնել մարդկանց ավելի ու ավելի շատ մտածել սեփական պատասխանատվության մասին», համոզված է գիտնականը։