Թուրքիան լիրայի «փրկության» ծրագիր է նախաձեռնել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 13, 24 news։ Թուրքական լիրայի աջակցմանն ուղղված գործողությունների ծրագիրն ընթացքի մեջ է։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ֆինանսների նախարար Բերաթ Ալբայրակը, թուրքական անգլալեզու Hürriyet Daily News-ին  տված հարցազրույցում։

«Երկուշաբթի առավոտից մեր կառույցները կձեռնարկեն անհրաժեշտ բոլոր քայելրը և հայտարարություն կտարածան շուկայի հետ համատեղ»։

Նախարարը նշել է, որ նախագիծը իրականացվելու է բանկերի  և «իրական» տնտեսության համար։ Ըստ նրա՝ այդ նախագծի մեջ մտնում է նաև փոքր և միջին բիզնեսը, որն ամենաշատն է տուժում արժույթի միջազգային տատանումներից։

Հարցազրույցի ընթացքում Ալբայրակը լիրայի անկումը նկարագրել է, որպես «հստակ հարձակում»՝ արձագանքելով  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։