Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 13, 24News։

Վերաքննիչ քրեական դատարանը քիչ առաջ հրապարակեց իր որոշումը, որով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ազատ է արձակվում։

Դատարանը բավարարեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքները՝ նրա հանդեպ ընտրված կալանքի վերաբերյալ։

Ըստ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Ռուբեն Սահակյանի, դատարանը բավարարում է պաշտպանների բողոքը, վերացնում է առաջին ատյանի դատարանի որոշումը, հաշվի առնելով, որ Քոչարյանը որպես նախկին նախագահ «օգտվում է անձեռնմխելիության իրավունքից։ Չի կարող անձը ենթարկվել քրեական հետապնդման և պատասխանատվության իր պաշտոնավարման և պաշտոնավարությունից հետո, եթե նրա գործողությունները բխել են իր կարգավիճակից»։

Ռուբեն Սահակյանը համոզմունք է հայտնել, որ նախաքննական մարմինը կբողոքարկի դատարանի այս որոշումը.

 «Մեր հետագա քայլերը՝ սպասել քրեական հետապնդման մարմնի գործողություններին և ըստ այդմ գործել։ Դատական ատյաններում հարցը դեռ սպառված չէ, քանի որ առջևում դեռ կա Վճռաբեկ դատարան»։

Տեսանյութեր

Live

Լրահոս