ԱՄՆ կոնգրեսականները նամակ են հղել Բլինքենին Թուրքիային F-16 կործանիչներ վաճառելու վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 21, 24news

Screenshot_1

ԱՄՆ Կոնգրեսի վեց անդամներ նամակ են հղել  ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին՝ պահանջելով, որ Թուրքիային F-16 վաճառելու և Անկարայի տրամադրության տակ եղած այդ կործանիչներն արդիականացնելու  համաձայնագիրը պետք է ներառի որոշակի մեխանիզմ։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը շարունակում է դեմ լինել Թուրքիային F-16 կործանիչներ վաճառելուն՝ չնայած այն հանգամանքին, որ Թուրքիան հանել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հարցում իր առարկությունը։

Կոնգրեսի անդամները պահանջել են, որ հնարավոր գործարքը «ներառի այդ զենքերը հետաձգելու կամ հետ վերցնելու մեխանիզմներ, եթե Թուրքիան քայլեր ձեռնարկի, որոնք վտանգ են ներկայացնում ԱՄՆ ազգային անվտանգության շահերին կամ ՆԱՏՕ-ի անվտանգության ճարտարապետությանը»:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ