Թուրք պաշտոնյան ԱՄՆ կոնգրեսականների հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News

8aba02aeb26afadec7bbddb56d33d6a8_M

Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ֆուատ Օքթայը Վաշինգտոն կատարած այցի շրջանակում հանդիպել է հանրապետական սենատորներ Ջիմ Ռիշի ու Թոմաս Թալիսի և դեմոկրատ սենատոր Ջին Շահինի հետ: Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են ԱՄՆ-ից F-16 կործանիչներ գնելու Թուրքիայի հայտը, Գազայի հատվածում տիրող իրավիճակը, Ուկրաինայի և Ռուսաստանի միջև շարունակվող հակամարտությունը, իրավիճակը Իրաքում և Սիրիայում, գործակցությունը ՆԱՏՕ-ի շրջանակում և ահաբեկչության դեմ պայքարը: Քննարկել է նաև Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը, ինչպես նաև Կիպրոսի հարցը:

--00—ՅՄ