Ոստիկանական ֆիզիկական բռնությունները լրացուցիչ ուժ է հաղորդում հայրենիքը պաշտպանող մարդկանց

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News

8c9929b35ba8528697735ff0c67db246_M

Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է․ «Ոստիկանական ֆիզիկական բռնությունները եւ խոշտանգումները, ապօրինի քրեական գործերը եւ կալանավորումները, մասայական ձերբակալությունները, իշխանականների անպատժելիությունը լրացուցիչ ուժ է հաղորդում հայրենիքը սիրող եւ հայրենիքը պաշտպանող մարդկանց:

Այդ ուժը կուտակվում է ու կուտակվում եւ վստահաբար պայթելու է մի օր ու վերջ դնի այս չարիքին, որ դարձավ իսկական փորձանք:

Չկասկածեք, պարզապես միշտ հիշեք, որ ինչքան շատ կուտակվի այնքան ծավալուն է պայթելու եւ այդքան ցավեցնող է լինելու ձեզ համար, այ հայրենիքն իշխանության համար ուրացողներ»:

--00—ՅՄ