ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 1, 24News
Այսօր մենք հավատում ենք, որ ՀՀ-ի հետ միասին կկարողանանք քաղաքական միջոցներով և համեմատաբար կարճ ժամանակահատվածում հասնել բոլոր նպատակներին։ Այդ մասին հայտարարել է Ալիևի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։
Նրա խոսքով՝ «Երևանի և Բաքվի միջև երկխոսությունը շարունակվում է տարբեր ձևաչափերով և դրական ոգով»։
Ադրբեջանից հայտնել են, թե հենց իրենք են խաղաղության պայմանագրի նախագծի նախաձեռնողը, և այդ ժամանակից ի վեր այդ ործընթացում կարևոր հաջողություններ են գրանցվել․ «Վերջին դրական տեղաշարժերը հնարավոր դարձան այն բանից հետո, երբ անցյալ տարվա սեպտեմբերին Ադրբեջանը լիովին վերականգնեց իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և վերականգնեց արդյունավետ վերահսկողությունը Ղարաբաղյան տարածաշրջանի նկատմամբ։
Այսօր մենք հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին կկարողանանք քաղաքական միջոցներով և համեմատաբար կարճ ժամանակահատվածում հասնել դրված բոլոր նպատակներին»,- նշել է Ալիևի ներկայացուցիչը։
--00—ՍՊ