ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News
Ղազախստանը պատրաստ է բանակցելու համար հարթակ տրամադրել ոչ միայն Հայաստանին ու Ադրբեջանին, այլև Ռուսաստանին և Ուկրաինային: Նման հայտարարություն է արել Ռուսաստանում Ղազախստանի դեսպան Դաուրեն Աբաևը․
«Անշուշտ, Ղազախստանը միշտ պատրաստ է օգնել խաղաղությանը վերաբերող բոլոր գործընթացներին։ Խոսքը միայն Ռուսաստանի և Ուկրաինայի մասին չէ, նաև Հայաստանի և Ադրբեջանի, Սիրիայի խնդրի, Իրանի խնդրի», - ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Ղազախստանը պատրաստ է միջնորդ դառնալ Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցում։
Հիշեցնենք՝ ավելի վաղ Ղազախստանի նախագահը հայտարարել, որ բանակցությունների համար հարթակ կտրամադրի Հայաստանին ու Ադրբեջանին, ակնկալվում է, որ այդ երկրում առաջիկայում կանցկացվի Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը։
--00—ՍՊ