ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News
Արդեն 30 տարի է՝ Ադրբեջանը ՆԱՏՕ-ի գործընկերն է: Այդ մասին X-ի միկրոբլոգում գրել է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան։
«Այդ պահից ի վեր՝ փոխշահավետ գործընկերություն ենք կառուցել քաղաքական ակտիվ երկխոսության և գործակցության միջոցով։ Ողջունում ենք Ադրբեջանի ներդրումը դաշինքի խաղաղապահ առաքելություններում, էներգետիկ անվտանգության և կլիմայի փոփոխության հարցերում»,- նշել է նա։
Ադրբեջանի ԱԳՆ-ից էլ, անդրադառնալով ՆԱՏՕ-ի՝ «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրին միացման օրվան, նշել են․
«Այս նշանակալի իրադարձությունն ընդգծում է մեր շարունակական նվիրվածությունը համագործակցությանը, անվտանգության ամրապնդմանը և խաղաղության խթանմանը ինչպես Հարավային Կովկասում, այնպես էլ՝ ամբողջ աշխարհում»։
--00—ՍՊ