ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News
Աբսուրդի թատրոն է, անբարոյական ու այլանդակ քարոզչություն, թե չորս գյուղ տալով Ադրբեջանին զրկում ենք լեգիտիմ ագրեսիայից։ Այս գործընթացով տարածքների վերադարձ չի լինելու, կույր կամ խուլ պետք է լինել չհասկանալու իշխանության ստերը, Բաքուն ասում է՝ նոյեմբերի 9-ի կետը պետք է կատարեք, միջանցք կտաք՝ խաղաղություն կլինի, չեք տա՝ չի լինի։
24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Հայ ազգային կոնգրես» կուսակցության վարչության անդամ, իրավաբան Արմեն խաչատրյանը։
Անդրադառնալով Տավուշում տարվող պայքարին և ոստիկանության կողմից կիրառված բիրտ ուժին` Խաչատրյանը նկատեց․
«Ոստիկանությունը փայլուն գրավեց Կիրանցը, այն գրավելու համար Ադրբեջանից շնորհավորանքներ ստացա՞ն։ Փաշինյանը արագ վերածվեց հրեշի և գերազանցեց նախկիններին, արևմտյան փողերով բարեփոխված ոստիկանությամբ դեմոկրատականացված իշխանությունը հիմա նույնն է անում»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հերմինե Միքայելյան