ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, 24News
24News-ի «Ռանդևու» հաղորդման հյուրն է դերասանուհի Անաիս Սարդարյանը։ Տավուշյան ակցիաների ու իշխանական քարոզչությունների մասին խոսելով` դերասանուհին նշում է. «Բագրատ Սրբազանին «շպիոն», «գող» գրողները թաղում են իրենց երեխայի ապագան»։
Դիմելով հասարակության այն անդամներին, ովքեր ասում են, որ քաղաքականությամբ չեն զբաղվում, Անաիսը զգուշացնում է. «Կիրանցը, Բաղանիսը և նման գյուղերը քաղաքականություն չի, ես ուզում եմ իմ երկրի ղեկավարը կանգնի ու ասի ի՞նչ է լինելու, չի ասվում, որ մի քիչ էլ Վարդենիսից է տալու, հիմա իրականում մանիպուլացնում է Կիրանցով»:
«Երեխաս ապրում է Հայաստանում, որը շրջապատված է թշնամիներով, ինքը պիտի իմանա, իր տատիկի գյուղը տվել են ստորագրությամբ», - իր մտահոգություններն է հայտնում Սարդարյանը:
Հաղորդման ընթացքում խոսել ենք նաև ոստիկանության կողմից բիրտ ուժի կիրառման ու իշխանականների հանգստության մասին։
Մանրամասները՝ տեսանյութում։
Ասատուր Ասլանյան
--00—ԱՊ