Ադրբեջանը Թուրքիայի տարածքով նավթ է մատակարարում Իսրայելին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, 24News

photo_2024-05-06_16-14-16

Թուրքական մեդիայում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Ադրբեջանն օգտագործում է Թուրքիայի տարածքն Իսրայելին նավթ մատակարարելու համար:

Մատակարարումներն իրականացվում են այն պարագայում, երբ Թուրքիայի առևտրի նախարարությունը հայտարարություն էր տարածել Իսրայելի հետ առևտրի դադարեցման մասին, ինչն էլ պայմանավորված էր Պաղեստինի Գազայի հատվածում տիրող իրավիճակով: 

Նշենք, որ ադրբեջանական կողմը մատակարարումների համար օգտագործոմ է Բաքու-Թիֆլիս-Ջեյհան նավթամուղը: Ադրբեջանը հանդիսանում է առաջատար երկիրն Իսրայել նավթի արտահանման ծավալներով:

Աղբյուրը՝ Ermenihaber.am:

--00—ՅՄ