Բայրամովը ԵԱՀԿ-ն նախագահող Մալթայի արտգործնախարարի հետ քննարկել է հայ-ադրբեջանական կարգավորումը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, 24News

ff

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ-ն նախագահող Մալթայի արտգործնախարար Իեն Բորջի հետ։

Ի թիվս այլ հարցերի՝ կողմերը քննարկել են տարածաշրջանի ներկայիս իրավիճակը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների նորմալացման գործընթացը․ Բայրամովը ներկայացրել է այդ հարցերում Ադրբեջանի մոտեցումները։ 



Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև երկկողմ և տարածաշրջանային երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:

--00—ՍՊ