Ադրբեջանի քարոզչամեքենան հստակ շեշտում է՝ սա Հայաստանի հետ իրենց համար «պայմանական սահման» է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News

յ

 



Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը ահազանգում է․



«Մինչ ՀՀ իշխանական պրոպագանդան «կոլըչկաների» հրավառություն է անում, ադրբեջանական քարոզչական մամուլը հստակ շեշտում է, որ դա իրենց համար «պայմանական սահման» է։



Երբ հակառակորդդ պարզ ասում է իր ծրագրերի ու ընկալումների մասին, իսկ դու շարունակում ես քո վտանգավոր քաղաքականությունը, ուրեմն դու կամ ծայրահեղ տգետ ես կամ կոլաբորանտ։ Երկու դեպքում էլ՝ դա սպառնալիք է պետության գոյության համար»,- հայտնել է ադրբեջանագետը։

--00—ՍՊ