Վիճաբանություն, ծեծկռտուք, կրակոց՝ Ամերիկյան համալսարանի մոտ․ կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 3, 24News

դդ

Այսօր՝ մայիսի 3-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և կրակոց է հնչել Երևանում։ Ժամը 13։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բաղրամյան պողոտա 40 հասցեում՝ Հայաստանում Ամերիկյան համալսարանի մոտ, վիճաբանություն է տեղի ունենում։



Shamshyan-ի հաղորդմամբ ՝մի քանի րոպե անց նմանատիպ ահազանգ ստացվում է Ամերիկյան համալսարանի անվտանգության պետից, ով հայտնում է, որ կրակոց է հնչել, ինչի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։



Արդեն տեղում Ամերիկյան համալսարանի դիմաց ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են արնանման հետքեր, ավտոմեքենաներ, որոնց վրա առկա է նույնպես արնանման հետքեր և կրակված 1 գնդակ։



Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։



--00—ՍՊ