Ադրբեջանում ԱՄՆ դեսպանն այցելել է օկուպացված Շուշի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, 24News

ադ

ԱՄՆ դեսպան Մարկ Լիբբին այցելել է օկուպացված Շուշի քաղաք։

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին տեղեկություն է տարածել Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը։

«Այսօր դեսպան Լիբբին իր կնոջ հետ այցելել է Ֆիզուլի և Շուշի քաղաքներ։ Ուղևորության ընթացքում դեսպանը նախատեսում է հանդիպել կառավարության ներկայացուցիչների հետ»,-նշված է հաղորդագրության մեջ։

--00—ԼՀ