Պետք է կտրել այն ձեռքը, որը ստորագրեց, թե Արցախն Ադրբեջան է. Դադիվանքի վանահայրը միացավ Շարժմանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, 24News

 

Արցախը մենք՝ հայ ժողովուրդը պետք է պահեր, ոչ թե ուրիշները։ Երեք պայման դրեցին, առաջինը, որ պետք է ինտեգրվենք, ինչն անհնար էր, անհնար էր թուրքի լծի տակ ապրելը, երկրորդ՝ պատերազմել, որը հնարավոր չէր, որովհետև ՀՀ-ն մեր երաշխավորը չէր, ասաց, թե երաշխավորն է, բայց մեր թիկունքում չկանգնեց, երրորդ՝ թողնենք և հեռանանք, ընտրեցինք երրորդը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Դադիվանք վանական համալիրի նախկին վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը, որը նույնպես միացել է Բագրատ Սրբազանի առաջնորդած երթին։

Նա նշեց, որ չի ընդունում այս իշխանություններին, չի ընդունում այն լեզուն, որն ասում է, թե Արցախը Ադրբեջան է․ «Այդ լեզուն պետք է կտրես, որը դա ասել է, և այն ձեռքը պետք է կտրես, որը դա ստորագրել է»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ