Մայիսի 6-ի դրությամբ ՀՀ-ի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սահմանային սյուն․ կառավարություն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, 24News

սյ.

Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա՝ կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում, 2024 թվականի մայիսի 6-ի դրությամբ տեղադրվել է թվով 40 սահմանային սյուն։ Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

--00—ԼՀ