Երկաթյա կանոն է, եթե բռնության կոչ անողներ լինեն, րոպե առաջ կհեռացվեն մեր շարքերից. Պետրոսյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, 24News

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդներից Սուրեն Պետրոսյանը անդրադարձել է շարժման հայտարարությունը, ըստ որի՝ իշխանական քարոզչամեքենան տարածել է բռնության կոչեր անող սադրիչի տեսանյութ՝ վերագրելով այն շարժմանը․



«Մեր օրակարգը հաշտության մասին է, բռնության հետ որևէ կապ ունեցող մարդիկ մեզ հետ աղերս չունեն։ Երկաթյա կանոն է, եթե բռնության կոչ անողներ լինեն, րոպե առաջ կհեռացվեն մեր շարքերից»,- նշել է Պետրոսյանը՝ նշելով, որ տեռորիստական բնույթի հայտարարություններ անողներով պետք է զբաղվի ԱԱԾ-ն։



Ավելին՝ տեսանյութում։ 



--00—ՍՊ