Երեկ ամբողջ օրը պատգամավորներին հետապնդել են, դաշտերով ու սարերով հասել ենք Կիրանցի մատույցներ, մեր կյանքին վտանգ է սպառնացել, օդ են բարձրացրել ԱԹՍ-ներ, ոստիկանական տարբեր ստորաբաժանումներ, ոնցոր գեղարվեստական ֆիլմ նկարահանեին, ամոթ է, անհարմար, երբ մարդկանց ազատ տեղաշարժը սահմանափակում են։ Այս մասին Կիրանցում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։