Ավինյանը միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու որոշում է ստորագրել

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 16, 24News

1

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու, խմբի անհատական կազմը հաստատելու մասին որոշում է ստորագրել.

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով և ՀՀ վարչապետի 2019 թվականի օգոստոսի 1-ի N 1026-Ա որոշման N 2 Հավելվածի 4-րդ կետով`

1. Թվայնացման ոլորտում բարեփոխումների իրականացման նպատակով՝ ձևավորել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն N 1 հավելվածի.

2. Սահմանել, որ աշխատանքային խմբի մեջ մտնող մարմնի ղեկավարի տեղակալը ի պաշտոնե տվյալ մարմնի գլխավոր տեղեկատվական համակարգողն (Chief Information Officer(CIO)) է. Հավելված

--00—ԼՄ