ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 21, 24News
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը տեսանյութ է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որում ներկայացվում է հայ խաղաղապահների ծառայությունը Աֆղանստանի Քեմփ Մարմալ ռազմաբազայում։
«Հայկական զորախմբի հրամանատար, փոխգնդապետ Կարեն Բաղիյանը դիմավորում է ՀՀ ՊՆ պաշտոնակատար Դավիթ Տոնոյանին»,-գրել է Արծրուն Հովհաննիսյանը։
Ավելի վաղ ՊՆ մամուլի խոսնակը տեղեկացրել էր, որ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը ժամանել է Մազարի Շարիֆ՝ Քեմփ Մարմալ ռազմաբազա։ Նրան դիմավորել է ռազմաբազայի հրամանատար, գերմանական բանակի գեներալ Կլաֆֆուս Գերհարդը։