Արցախի քաղշին նախարարությունը վնասված պատուհանները ծածկելու համար տրամադրում է պոլիէթիլեն

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

տոպրակ

ԱՀ քաղաքաշինության նախարարությունը հայտնել է, որ վնասված պատուհանները ծածկելու նպատակով տրամադրում է պոլիէթիլեն (ցելոֆան)։ 

Մանրամասների համար զանգահարել 📲097 509030 հեռախոսահամարին:

Նշենք, որ հոկտեմբերի 12-ը ներառյալ ավելի քան 120 քաղաքացիական բնակավայրեր, այդ թվում՝ խիտ բնակեցված (մայրաքաղաք Ստեփանակերտը, Շուշին, Հադրութը, Մարտունին, Մարտակերտը, Ասկերանը, Քարվաճառը, Բերձորը, Թաղասերը, Վարդաշատը, Սպիտակշենը, Մեղավուսը, Ներքին Հորաթաղը, Ալաշանը, Մադաղիսը և այլն) ենթարկվել են Ադրբեջանի զինված ուժերի հարձակումներին, որոնք ուղեկցվել են ԱԹՍ-ների, հրետանու, հրթիռային և տանկային հարվածների կիրառմամբ: Քաղաքացիական ենթակառուցվածները զգալի կորուստներ են կրել:

--00—ԼՄ