ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News
Սյունիքի համայնքապետերը մասնակցել են պատերազմական գործողություններին: Այս մասին այսօր նշել է Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը:
«Ես, պարոն Փարամազյանը հոկտեմբերի 1-ից եղել ենք առաջնագծում և մեր համաքաղաքացիների հետ, մասնակցել ենք պատերազմական բոլոր գործողություններին, մեր մյուս ընկերը` պարոն Զաքարյանն, ամսի 4-ից է եղել, վիրավորվել է, մասնակցություն ունեցել ենք այնքանով, որքանով որ հայ յուրաքանչյուր նամուս-թասիբով մարդ պետք է մասնակցի»,- ասել է նա:
Արձագանքելով իշխանական պատգամավոր Արմեն Խաչատրյանի հայտարարությանը, թե Սյունիքի համայնքապետերը ռազմական գործողություններին չեն մասնակցել, Առուշանյանը նկատել է՝ Խաչատրյանի համար պատերազմի օրերին խրամատը եղել է Գորիսի համայնքապետարանը:
--00--ԱԹ