Երևան-Սևան ճանապարհին գործող «Կատալինա» գիշերային ակումբում ավտոմատից կրակոցներ են հնչել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News

հասարակական

Մարտի 24-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 23։50-ի սահմաններում մոտ 15 քաղաքացի այցելել է Երևան-Սևան ավտոմայրուղու 41-րդ կմ հատվածում գործող «Կատալինա» գիշերային ակումբ, որտեղ սրահի մեջ նրանցից մեկը իր մոտ եղած ինքնաձիգով անկանոն կրակոցներ է արձակել հանդերձարանի ուղղությամբ։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։

Աղբյուրի տեղեկություններով՝ կրակոցներ արձակողի անունը եղել է Սամվել, որը 25 տարեկան է և բնակվում է Կոտայքի մարզում։

--0--ԿԿ