Կանադան շնորհավորում է Հայաստանին խորհրդարանական ընտրությունների հաջող ընթացքի առթիվ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 22, 24News

Կանադա

Կանադան շնորհավորում է Հայաստանին երկրում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների հաջող ընթացքի առթիվ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Կանադայի ԱԳ նախարարության «Թվիթեր»-ի պաշտոնական էջը:

«Ակնկալում ենք աշխատել մեր հայ գործընկերների հետ՝ շարունակելու մեր ջանքերը երկրում ժողովրդավարության առաջ մղման, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման նպատակով»,- ասվում է Կանադայի ԱԳՆ հայտարարության մեջ:

--00—ՄՀ