Ոստիկանները բերման են ենթարկվել երիտասարդ դաշնակցականների

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 17, 24News

Հասարակական

Ոստիկաններն առանց պատշաճ բացատրության սահմանափակում են քաղաքացիների ազատ տեղաշարժման իրավունքը։

«Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունից հայտնում են, որ այսօր առավոտյան  ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը և Հայասատանի Երիտասարդական միությունը նախատեսում էին իրականացնել խաղաղ իրազեկման ակցիա կառավարության շենքի առջև, սակայն մեծ քանակությամբ կուտակված ոստիկանական զորքերը անհիմն կերպով բերման են ենթարկել երիտասարդներին, այդ թվում ՆԱՈՒՄ ատենապետ Տարոն Ղազարյանին, ուսանողական միության անդամներ Գառնիկ Մելքումյանին, Վարդան Գալստյանին։

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունից զգուշացնում են՝ ՀՀ քաղաքացին այլևս ապահով չէ քայլելու Երևանի փողոցներում։

--0--ԿԿ