ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 30, 24News
Սյունիքի մարզպետարանն արձագանքել է զանգվածային լրատվության միջոցներով շրջանառվող լուրերին, թե իբր Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը հրաժարական տալու մտադրություն ունի։
«Հայտնում ենք, որ մարզպետը շարունակում է իր աշխատանքը, հրաժարական տալու մտադրություն չունի, և ոչ ոք նրա փոխարեն հայտարարություններ անելու իրավունք չունի»,- տեղեկացնում են մարզպետարանից:
--00--ԱԹ