Վայոց ձորում «06»-ը մոտ 100 մետր գլորվել է ձորը, 68-ամյա վարորդի դին գտել են մեքենայից դուրս

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News

նկար

Փետրվարի 1-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում Վայոց Ձորի մարզի բնակիչ՝ 68-ամյա Մերուժան Բաբայանը իր վարած ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհից դեպի Ջերմուկ տանող հատվածի 1-ին կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 100 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորում, գրում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։ Նրա դին ավտոմեքենայից դուր հայտնաբերել են արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Եղեգնաձորի թիվ 59 հենակետի հրշեջ-փրկարարները, որոնք մեծ դժվարությամբ այն մոտեցրել են օպերատիվորեն ժամանած Եղեգնաձորի հիվանդանոցի շտապօգնության ավտոմեքենային։ 

Դեպքի փաստով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ 

Քննիչի հանձարարականով ավտոմեքենան պետք է տեղափոխվի ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պահպանվող հատուկ տարածք։  

--00—ԼՄ