ԱՀԿ-ն Եվրոպայի արեւելյան տարածաշրջանին կոչ Է անում պահպանելու հակաքովիդային միջոցները

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News

տռռեգտեռգ

Եվրոպայի արեւելյան մասում առայժմ հակ չկա վերացնելու հակաքովիդային միջոցները: Փետրվարի 15-ին կայացած ճեպազրույցում այդ մասին հայտարարել Է Առողջապահության համաշխահային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպայի տարածաշրջանային բյուրոյի ղեկավար Հանս Կլյուգեն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Տագնապալի իրավիճակում, երբ տարածաշրջանի արեւելյան մասում մեր հանդեպ ծառացավ «օմիկրոնի» հզոր ալիքը՝ «դելտա» տարբերակի լայն շրջանաության ֆոնին, ժամանակը չԷ վերացնելու այն միջոցները, որոնք, ինչպես մենք գիտենք, ապացուցել են իրենց արդյունավետությունը COVID-19-ի տարածման նավզեցման առումով: ԱՀԿ-ն Եվրոպայի տարածաշրջանում արձանագրել Է COVID-19-ի 165 միլիոն դեպք եւ 1,8 միլիոն մահ:

«Միայն անցյալ շաբաթ դրանից մահացել Է տարածաշրջանի 25 հազար բնակիչ: Առողջապահության համակարգերն ավելի ու ավելի շատ են ծանրաբեռնություն կրում, ոչ վերջն հերթին այն պատճառով, որ բուժաշխատողների շրջանում հիվանդաությունը նույնպես աճում Է. բուժանձնակազմի թվում դեպքերի թիվն անցյալ տարվա վերջի 30 հազարից մեկ ամիս անց աճել Է մինչեւ 50 հազար:

Բժշկական օգնության պահանջների ավելացման ֆոնին նվազել Է անձնակազմի թիվը, որը կարող Է ցույց տալ այդ օգնությունը, եւ զգալիորեն աճել Է վարակի փոխանցման ռիսկը բուժհիմնարկներում, ինչն ավելի շատ Է բարդացնում ներկայիս իրադրությունը»,- պարզաբանել Է Կլյուգեն: Վերջին երկու շաբաթում Ադրբեջանում, Հայաստանում, Բելառուսում, Վրաստանում, Ռուսաստանի Դաշնությունում եւ Ուկրաինայում COVID-19-ի դեպքերի թիվն ավելի քան կրկնապատիկ աճել Է, նշում են ԱՀԿ-ում:



--00--ՍԳ