Դոնբասում ռազմական հատուկ գործողությունը հարկադրված քայլ էր․ ՌԴ նախագահ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Դոնբասում ռազմական գործողությունը որակել է որպես հարկադրված միջոց: Աս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Այն, ինչ տեղի է ունենում, հարկադրված միջոց է, մեզ այլ կերպ վարվելու շանս չէին թողել։ ՌԴ-ի համար այնպիսի վտանգ էին ստեղծել, որ երկրի գոյությունն էր վտանգի տակ»,-ասել է Պուտինը:

Հինգշաբթի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»: ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

--00--ԱՀ