ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին հայտարարել է, որ երկրի գործող ղեկավար Էմանուել Մակրոնի օգտին կքվեարկի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Ես Էմանուել Մակրոնի օգտին եմ քվեարկելու, որովհետեւ կարծում եմ, որ նա անհրաժեշտ փորձ ունի լուրջ միջազգային ճգնաժամի հարցում, որը բարդ է ինչպես երբեք»,- Սարկոզին գրել է Twitter-ի իր էջում:
Ֆրանսիայում նախագահական ընտրությունների առաջին փուլն անցկացվել է ապրիլի 10-ին: Ֆրանսիայի ՆԳ նախարարության վերջնական տվյալների համաձայն, Մակրոնը հավաքել է ձայների 27,84 տոկոսը, «Ազգային միավորում» ծայրահեղ աջ կուսակցության առաջնորդ Մարին լե Պենը՝ 23,15 տոկոս: Ընտրությունների երկրորդ փուլը կկայանա ապրիլի 24-ին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
--00--ՀԶ