ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, 24News
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 14-ին՝ ժամը 08:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը (միայն բեռնատարների համար) և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը (մերկասառույց):
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։