Արսեն Ջուլֆալակյանը Ստեփանակերտում հանդիպել է Արցախի ըմբիշների հետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 28, 24News

Արսեն Ջուլֆալակյան Արցախ

Մայիսի 28-ին, Սպորտի վաստակավոր վարպետ, պատմական գիտությունների թեկնածու, Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիայի բյուրոյի անդամ և մարզիկների հանձնաժողովի նախագահ Արսեն Ջուլֆալակյանը Ստեփանակերտում հանդիպել է արցախցի ըմբիշների հետ: 

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ հանդիպման ընթացում Արսեն Ջուլֆալակյանն անդրադարձել է իր անցած ուղուն, խոսել պարապմունքների, մրցույթների, ծանրաբեռնվածության մասին, կիսվել խորհուրդներով և պատասխանել մարզիկների հնչեցրած հարցերին:

Նա նշել է, որ նմանատիպ հանդիպումները նպատակ ունեն ավելի մոտիկից ճանաչելու Արցախի մարզիկներին և ամեն կերպ ոգևորելու և օգնելու նրանց:

--00--ԱԱ