«Գոլդեն Փելիս» հյուրանոցը դառնում է «MERCURE» համաշխարհային ցանցի մի մասը. շենքում շինաշխատանքներ են

ԵՐԵՎԱՆ, Հուլիսի 14, 24News

240734.jpg

Ամիսներ առաջ մեծ քննարկումների տեղիք տվեց պետության կողմից Ծաղկաձորում գտնվող արդեն նախկին «Գոլդեն Փելիս» հյուրանոցի վաճառքը։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը՝ նշելով, որ երեկ հատուկ այց է կատարել «Գոլդեն Փելիս» հյուրանոց, հետևել համալիր շինարարական աշխատանքներին, ինչպես նաև ամենայն մանրամասնությամբ ծանոթացել լայն թափով ընթացող կոնստրուկտիվ մեծամասշտաբ աշխատանքներին և պետության հանդեպ ներդրումային պարտավորությունների իրականացման գործընթացին Կոմերցիոն տնօրեն՝ Կարապետ Տեր-Հակոբյանի ուղեկցությամբ։

Հանրահայտ հյուրանոցի նախագիծն այժմ վերականգնման և վերակառուցման փուլում է:

Պատգամավորը հայտնում է նաև, որ ամիսներ առաջ կնքվել է պայմանագիր նաև համաշխարհային նշանակության «MERCURE» բրենդի հետ, որով «Գոլդեն Փելիս» հյուրանոցը դառնում է «MERCURE» համաշխարհային ցանցի մի մասը: Սա, ըստ Հակոբյանի, արձանագրում է այն նշանակալից փաստը, թե որքան կարևոր է այդ բրենդի մեր երկրում լինելը։

--00--ԶՀ