ՌԴ ռազմական բուհերի ծրագրերում հաշվի կառնվի Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելության փորձը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1, 24News

գֆգ

Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը խոսել է ՌԴ ռազմական բուհերի ծրագրերում առկա փոփոխության մասին։

Ըստ Գերասիմովի՝ նոր ուսումնական տարում ՌԴ ռազմական բուհերի ծրագրերում հաշվի կառնվի ռուսական բանակի՝ Սիրիայում  մարտական, Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելության և Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքում ձեռք բերած փորձը։ Այս մասին հայտնում է tvzvezda.ru-ն։



«Ուսանողների և կուրսանտների վերապատրաստման ծրագրերը թարմացվել են՝ հաշվի առնելով հատուկ ռազմական գործողության, Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելության և Սիրիայի Արաբական Հանրապետությունում զինված ուժերի կիրառման փորձը», - ասել է Գերասիմովը։



Գերասիմովը նաև հավելել է, որ հատուկ ուշադրություն է դարձվելու ռոբոտային համալիրների և համակարգերի, անօդաչու թռչող սարքերի շահագործման և մարտական օգտագործման հարցերի ուսումնասիրությանը։

--00—ԻԴ