ՄԻԵԴ-ը հրապարակել է 2009-ին մահացած ՀՀ զինծառայողի գործով վճիռը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

74

ՄԻԵԴ-ը հրապարակել է 2009-ին մահացած ՀՀ զինծառայողի գործով վճիռը։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը միաձայն որոշել է, որ եղել է.

Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի` կյանքի իրավունքի խախտում, 2-րդ հոդվածի` դատավարական ասպեկտի խախտում (կյանքի իրավունք. արդյունավետ հետաքննություն անցկացնելու պարտավորություն):

Գործը վերաբերում էր դիմումատուի որդու մահվանը՝ 22 տարեկանում, բանակ զորակոչվելուց հետո։

Դատարանը, մասնավորապես գտել է, որ իշխանությունները անհիմն կերպով վտանգի տակ են դրել դիմումատուի որդու կյանքը, երբ որոշել են զորակոչել նրան, և որ իշխանությունները չեն կարողացել արդյունավետ հետաքննություն իրականացնել այդ հարցի վերաբերյալ:

Հիշեցնենք՝ 2009թ. հուլիսի 4-ին Ա.Մալխասյանը կորցրել էր գիտակցությունը և տեղափոխվել զինվորական հոսպիտալ։

Ա.Մալխասյանին շտապօգնության ավիացիոն մեքենայով շտապ տեղափոխել են Երևանի Կենտրոնական զինվորական հոսպիտալ, որտեղ կոմայի մեջ տեղավորվել է վերակենդանացման բաժանմունք։ Նրա մոտ ախտորոշվել է ուղեղային այտուց (ուղեղի այտուց), երկկողմանի թոքաբորբ և ստամոքս-աղիքային արյունահոսություն: Նա մահացել է նույն օրը։

--00—ԻԴ