Հայաստանի ու Արցախի ճակատագիրը որոշվում է նաեւ ՌԴ-ՆԱՏՕ հակամարտության ժամանակ Ուկրաինայում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19, 24News

շարմազոնավ

ՀՀԿ քարտուղար Էդուարդ Շարմազանովը գրում է.

«Հայաստանի պաշտոնական քարոզչությունը վաղուց հակապետական է, հակասում է հայ-ռուսական դաշնակցային շահերին ու ծառայում է թուրք-նատօական շահերին։

Նավալնիին եթեր տվեցին, ՀԱՊԿ-ին ինչ ասես՝ ասեցին ,հիմա էլ քարոզում են ՌԴ-ի ու Պուտինի պարտությունը ՆԱՏՕ-ի դեմ պայքարում։

Դուք ուղեղ ունե՞ք։

Հասկանո՞ւմ եք, որ ՌԴ-ի անհաջողության դեպքում դիմավորելու եք թուրքերին, ու ոչ մի Արեւմուտք ձեզ չի գալու փրկի։

Հայաստանի ու Արցախի ճակատագիրը որոշվում է նաեւ ՌԴ-ՆԱՏՕ հակամարտության ժամանակ Ուկրաինայում։

Կրկնում եմ՝ ՌԴ-ի անհաջողությունն ու պարտությունն ուղիղ ճանապարհ է լինելու Հայաստանի վիլայեթացման համար, ա՛յ կապիտուլյանտ անմեղսունակներ։

Արեւմուտքն ու ՆԱՏՕ-ն որտեղ «քիթները խոթեցին» այդ երկրները կա՛մ կործանվեցին, կա՛մ մասնատվեցին»։

--00—ԼՄ