Նիկոլն ասում էր՝ Արցախը հանձնենք, հանգիստ ապրենք, հիմա հանգիստ ե՞ք ապրում․ հարցում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 14, 24News

Նոյեմբերի 11-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց էր տվել Հանրային հեռուստաընկերությանը և, ի թիվս այլնի, նաև անդրադարձել էր Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու թեմային։

Փաշինյանն ասել էր, որ պայմանագիրն ուժի մեջ մտնելուց առաջ առնվազն պետք է հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի գործընթացն ավարտված լինի։ Նա նշել էր, որ «մենք կարող է պայմանագիր ստորագրենք, և Ադրբեջանը շարունակի տարածքային նկրտումներ ներկայացնել Հայաստանի նկատմամբ։

Դրա համար մենք ասում ենք՝ պետք է սահմանների հստակեցում լինի»։ Բացի այդ, իշխանությունները շարունակ նշում են խաղաղության պայմանագիր կնքելու անհրաժեշտության մասին, սակայն չեն երաշխավորում, որ դրանից հետո հարձակում չի լինի Հայաստանի վրա։

Այս թեմայով 24News-ը հարցում է իրականացրել քաղաքացիների շրջանում։

«Նիկոլն ասում էր՝ Արցախը հանձնենք, հանգիստ ապրենք, հիմա հանգի՞ստ եք ապրում», - ասաց քաղաքացիներից մեկը։ «Խաղաղության պայմանագիրը լինի-չլինի, պատերազմ լինելու է», - ասաց մեկ ուրիշը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սերգեյ Առաքելյան