Արթուր Դավթյանը չեմպիոնության համար կստանա միանվագ 10 մլն, յուրաքանչյուր ամիս` 1,3 մլն դրամ գումար

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 14, 24News

․

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ աննախադեպ չեմպիոնության համար, կառավարությունից կստանա 10.000.000 դրամ միանվագ, իսկ դեկտեմբերից՝ ամեն ամիս ավելի քան 1 միլոն 300 հազար դրամ: Շնորհակալ ենք, եղբա՛յր, արժանի ես․ ֆեյսբուքի իր էջում գրել է ՔՊ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը։

«Այս պահին յուրաքանչյուր ամիս կառավարությունից 1 միլիոն դրամ եւ ավելի գումար է ստանում մոտ 60 մարզիկ: 

500 հազարից մինչեւ 1 միլիոն՝ 70 մարզիկ: 

2023-ի բյուջեով մոտ 500 միլիոն դրամ կհատկացվի սպորտում մեծ նվաճումերի հասած մարզիկների խրախուսման համար: Սա աննախադեպ է անկախ Հայաստանի պատմության մեջ, սա արդյունքն է 2018-ից ոլորտում կատարվող բարեփոխումներրի, սա պետության եւ մեր գնահատանքն է Հայաստանին hաղթանակ պարգեւած մեր մարզիկներին:

Հ.Գ. Շնորհակալություն ՀՀ բյուջեն հարստացնող բոլոր օրինապահ հարկատուներին»:

--00--ԱՀ