Ալիևն ընդունել է Պետդեպի՝ Հարավային Կովկասի հարցերով ավագ խորհրդական Լուի Բոնոյին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News

image_750x_6405b3b5e0778.jpg

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ընդունել է Հարավային Կովկասում բանակցությունների գծով ԱՄՆ պետքարտուղարի ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նոր համանախագահ Լուիս Բոնոյին, որն առաջին պաշտոնական այցով տարածաշրջանում է։



Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բոնոն ժամանել է Ադրբեջան և որ սպասվում են մի շարք հանդիպումներ պաշտոնյաների հետ, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի քննարկում։



Բոնոն կայցելի նաև Վրաստան և Հայաստան։



Նշենք, որ սա պաշտոնյայի առաջին պաշտոնական այցն է տարածաշրջան։

--00—ԶՀ