Մեկնարկել են Լավրով-Չավուշօղլու բանակցությունները. օրակարգում է նաև ԼՂ իրավիճակի կարգավորման հարցը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News

2

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ուրբաթ Անկարայի նախագահական նստավայրում բանակցություններ է սկսել Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ, հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։

Ակնկալվում է, որ թուրքական կողմի հետ շփումներում Լավրովը մանրամասն կքննարկի էներգետիկ հարցերը, Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը, հացահատիկի գործարքի իրականացումը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման, Դամասկոսի և Անկարայի միջև երկխոսության խնդիրները։ 

--00—ԱՊ