Դիլիջանում 15 մետրանոց ծառը տապալվել է եւ երկկողմանի փակել ճանապարհը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News

342220606_1772365556525001_7068739903070949809_n

Մայիսի 15-ին, ժամը 02։30-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոցի կենտրոնական հատվածում ծառ է ընկել, ինչի հետևանքով ավտոճանապարհը երկկողմնանի փակվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները ծառը (մոտ 15 մ) հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից. երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է։

--00—ՅՄ