Ջալալ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդումը կասեցվել է, նշանակվել է փորձաքննություն․«Փաստինֆո»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 12, 24News

27193301_16_-1_1024_633_1920x0_80_0_0_7edf0db68d2ebe1dc7b2348429d55654

ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի վերաբերյալ քրեական վարույթը կասեցվել է։ ՔԿ մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ նախաքննության համակողմանիությունն ու օբյեկտիվությունն ապահովելու նպատակով նշանակվել է հանձնաժողովային ռազմագիտական փորձաքննություն։

«Այդ հիմքով կայացվել է Ջ․Հ․-ի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը կասեցնելու դատավարական որոշում։ Հետապնդման կասեցման որոշումը կայացվել է հսկող դատախազի կողմից՝ վարույթն իրականացնող քննիչի միջնորդությամբ»,- նշեց Աբրահամյանը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ