Պետություն֊մասնավոր հատվածը մեծ ներուժ ունի ՀՀ բիզնես միջավայրը բարելավելու համար․ Քերոբյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 30, 24News

gg

Իջևանում այսօր մասնակցել եմ «Պետություն - մասնավոր երկխոսություն/Տավուշի մարզի տնտեսական արդիականացման հնարավորություններ և առկա խնդիրներ» խորագրով պանելային քննարկմանը, ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը․

«Պետություն֊մասնավոր հատված երկխոսության մեջ մենք տեսնում ենք մեծ ներուժ Հայաստանի բիզնես միջավայրը բարելավելու համար, ուստի մենք կազմակերպել ենք նաև պանելային քննարկում, որպեսզի լսենք գործարարների խնդիրները, հավաքագրենք և անցնենք դրանց լուծմանը։

Միջոցառման շրջանակում տեղի է ունեցել նաև ԻննոԻջևան նորարարական հանգույցի պաշտոնական բացումը, որը ունի կրթական և բիզնես բաղադրիչ»։ 



--00—ՍՊ