«Վայլդբերրիզի» ծավալները Հայաստանում էականորեն աճել են․ Տատյանա Բակալչուկ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 8, 24News

ыы

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը հուլիսի 6-ին ընդունել է «Վայլդբերրիզ» ընկերության գլխավոր տնօրեն Տատյանա Բակալչուկի գլխավորած պատվիրակությանը, տեղեկանում ենք նախարարության մամուլի ծառայությունից։ 

Ողջունելով հյուրերին՝ նախարար Ռոբերտ Խաչատրյանը ընդգծել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ենթակայության տակ գտնվող «Հայփոստ» ՓԲԸ-ի և «Վայլդբերրիզ» ընկերության համագործակցության հնարավորությունների ընդլայնումն ու գործնական քայլերի կարևորությունը:

«Վայլդբերրիզ» ընկերության գլխավոր տնօրենը նշել է, որ ընկերության գործունեության ծավալները Հայաստանում էականորեն աճել են և զարգանում են դինամիկ դրական տեմպերով:

Ռոբերտ Խաչատրյանն անդրադարձել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի, այդ թվում՝ ապրանքների տեսակավորման նոր կենտրոնի նախագծին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են էլեկտրոնային առևտրի զարգացման հնարավորություններն ու հայ արտադրողների ավելի մեծ շուկաներ մուտք գործելու հնարավորությունը:

«Վայլդբերիզ» ընկերության ներկայացուցիչները ցանկություն են հայտնել նոր մակարդակի բարձրացնել «Վայլդբերրիզ»-ի և «ՀայՓոստ»-ի հետ հարաբերությունները՝ լոգիստիկայի բարելավման, տեսակավորման նոր կետեր ստեղծելու և հայաստանյան ձեռնարկատերերի հետ աշխատանքն ակտիվացնելու նպատակով:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել կազմակերպել առանձին հանդիպում «ՀայՓոստ»-ի և «Վայլդբերրիզ»-ի միջև՝ բարձրացված հարցերն աշխատանքային կարգով քննարկելու համար:

--00—ՍՊ