ԵԱՀԿ գործող նախագահն Ադրբեջանին կոչ է արել բացել Լաչինի միջանցքն ու մյուս երթուղիները

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 16, 24News

կկ

ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտգործնախարար Բույար Օսմանին Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել բացել Լաչինի միջանցքն ու մյուս երթուղիները։

«Անցյալ շաբաթ հեռախոսազրույցների ընթացքում, որպես ԵԱՀԿ գործող նախագահ, ես խնդրեցի իմ անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին այցելել Լաչինի շրջան և զեկուցել ինձ ներկա իրավիճակի մասին:

Կրկնում եմ իմ կոչը՝ ապահովել Լաչինի միջանցքով ազատ անցում։ Զուգահեռաբար պետք է բացվեն այլ երթուղիներ»,-Թվիթերում գրել է Օսմանին։

—ԼՀ